Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Փաշինյանը Ադրբեջանից, բառացիորեն, իշխանություն է մուրում

Փաշինյանը Ադրբեջանից, բառացիորեն, իշխանություն է մուրում
07.08.2024 | 14:56

Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն ՀՀ Սահմանադրութունը փոխելուց հետ, որից կհանվի պրեամբուլան, այսինքն, Արցախի նկատմամբ հայկական իրավունքի հարցը:

Նույն հարցազրույցում ադրբեջանցին նաև ասել է, թե Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները պատրաստ է անցկացնել 2027 թվականին, այսինքն, ադրբեջանցիները պետք է սպասեն ևս 3 տարի, որին համաձայն չեն:

Բայց թողենք ադրբեջանցիներին մի կողմ: Ինչու՞ է Փաշինյանը Սահմանադրության փոփոխման հարցը ցանկանում ձգել մինչև 2027 թվականը: Դրա համար նա մի քանի շարժառիթներ ունի, որոնցից մի քանիսին փորձենք անդրադառնալ այստեղ:

Նախ, Փաշինյանը չի կարող Արցախը հանձնելուց, սահմանազատման անվան տակ Հայաստանից հողեր հանձնելուց հետո միանգամից գնալ նաև Սահմանադրության փոփոխության, որովհետև չունի բավարար էլեկտորալ վստահություն: Նույնիսկ ԵՄ մտնելու մասին ֆանտասմագորիկ հանրաքվեն անցկացնելու համարձակություն չունեցավ:

Մյուս կողմից՝ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» չկա, բոլոր բանակցային նարատիվները դրսում ընկալվում են զուտ որպես պրոցես, այլ ոչ թե՝ արդյունք: Աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն այդ նարատիվներում կարող է արմատական փոփոխություններ մտցնել: Այ, եթե դրանք ամրագրվեն պայմանագրով, ապա տարածաշրջանային խաղացողները կարող են միջամտության շատ հնարավորություններից զրկվել, ինչպես եղավ Պրահայում Արցախը Փաշինյանի կողմից Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո: Իսկ դա նրանցից շատերի շահերից չի բխում: Այսինքն, Փաշինյանը չի կարող հիմա հաշվի չառնել տարածաշրջանային հավակնություններ ունեցող երկրների կարծիքները, որքան էլ ցանկանում է ցուցադրել, թե ինքնուրույն է:

Եվ վերջապես՝ երրորդ. Փաշինյանը 2021 թվականին համարձակվեց գնալ արտահերթ ընտրությունների, որովհետև ՀՀ քաղաքացիները քվեարկում էին, բառացիորեն, ադրբեջանական զենքի ու ներխուժման սպառնալիքի ներքո: Գեղարքունիքում, Սյունիքում ու Վայոց ձորում ադրբեջանական զինվորականների առկայությունը (հիմա՝ նաև Տավուշում) Փաշինյանի հաղթանակի ծանրակշիռ գրավականներից մեկն էր: Եթե հիմա նա գնա «խաղաղության պայմանագրի» ստորագրման, ապա 2026 թվականի ընտրություններում արդեն կորցրած կլինի իր «պիտանիության ժամկետը»՝ ադրբեջանցիների համար: Իսկ այդ պարագայում, եթե ադրբեջանցիները նույնիսկ նոր տարածքներ չզավթեն, ապա Փաշինյանի իշխանությունը պահելու ոչ մի շարժառիթ չեն ունենա: Այսինքն, Փաշինյանը ադրբեջանցիներին անուղղակիորեն առաջարկում է 2026 թվականին նույնպես նպաստել իր հաղթանակին, և նոր միայն ստանալ փոփոխված Սահմանադրություն և պայմանագիր:

Ամեն ինչը հաստատում է այն, որ Փաշինյանը մի գերնպատակ ունի՝ պահել իշխանությունը, որպես իր անձնական և քաղաքական գոյության միակ գրավական:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 9635

Մեկնաբանություններ